Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը համաձայնել է 25 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարել ամերիկացի ուսանող Նիկոլաս Ջորջին, ում, 2009 թվականին, 5 ժամով ձերբակալել էին Ֆիլիադելֆիայի օդանավակայանում, քանի որ արաբերեն գրով քարտեր էի հայտնաբերվել վերջինիս մոտ: Այս մասին տեղեկացնում է ABC News-ը:
Ջորջը, ով միջադեպի օրերին 21 տարեկան էր, Ֆիլադելֆիայից վերադառնում էր Կալիֆոռնիա՝ տեղի քոլեջներից մեկում ուսումը շարունակելու: Թռիչքից առաջ զննություն անցնելու ժամանակ նրա գրպանից գտնվել են քարտեր, որոնց միջոցով երիտասարդը արաբերեն էր սովորում: Անվտանգության աշխատակիցները կարողացել են վերծանել միայն «ռումբ» և «սպանել» բառերը: Բացի այդ Ջորջի մոտ հայտնաբերվել է մի գիրք, որում ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդականը քննադատում է Միացյալ Նահանգների՝ Մերձավոր Արևելքում վարած քաղաքականությունը:
Սա կասկածելի է թվացել օրինապահներին, և նրանք հավելյալ հարցաքննության են ենթարկել 21-ամյա երիտասարդին: Մասնավորապես, Ջորջին հարցեր են տվել սեպտեմբերի 11-ի նյույորքյան աբահեկչության և «թիվ մեկ տեռորիստ» Ուսամա բեն Լադենի վերաբերյալ: Շուրջ 4 ժամ անց օդանավակայան են ժամանել Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք էլ իրենց հերթին հավելյալ հարցաքննություն են անցկացրել:
Արդյունքում Ջորջն ուշացել է իր չվերթից և կարողացել է մեկնել Կալիֆոռնիա միայն հաջորդ օրը:
Երիտասարդի շահերը, ով ներկայումս աշխատում է Google ընկերությունում որպես ծրագրավորող, պաշտպանել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան խորհուրդը: Սակայն Ֆիլադելֆիայի իշխանությունները չեն ընդունել ներկայացրած մեղադրանքը՝ պնդելով, որ ոստիկանությունը բավարար հիմքեր է ունեցել ուսանողին ձերբակալեու համար ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու մեղադրանքով: