Ամերիկացի զինվորականներն անհանգստացած են Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ավիացիայի գործողություններով, The USA Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավար Հեբրերթ Կառլայլը:
Նրա խոսքով` ռուսական և չինական ռազմական ինքնաթիռները ավելի հաճախ են սկսել որսալ ԱՄՆ-ի ինքնաթիռները: Նա հիշեցրել է, որ վերջերս ռուսական Су-27 ռմբակոծիչը Բալթիկ ծովի երկնքում որսացել է ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռը: Նա նշել է, որ համանման գործողություններ են անում չինական ռմբակոծիչները Հարավ-չինական ծովի երկնքում:
«Մեզ անհանգստացնում են վերածնվող Ռուսաստանն ու խիստ ագրեսիվ Չինաստանը»,-ասել է ամերիկացի զինվորականը` հավելելով, որ Ռուսաստանը փորձում է վերահսկողություն հաստատել Արևելյան Եվրոպայում, իսկ Չինաստանը` Հարավ-չինական ծովում: