Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը կկրճատվի, սակայն կմնան այդ երկրում դեռ երկար ժամանակ, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Կարտերը:
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները կշարունակեն ֆինանսավորել Աֆղանստանի անվտանգության ուժերին:
«Մենք կմնանք Աֆղանստանում` նպատակ ունենալով աջակցել երկրի անվտանգության ուժերին և անցկացնել հակաահաբեկչական գործողություններ»,- ընդգծել է Կարտերը: