ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ ղեկավարելու է կին, գեներալ Լորի Ռոբինսոնը, հայտնում է Korrespondent-ը:
57-ամյա կին զինվորականի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Սենատն էլ հաստատել է: Այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու արարողությունը տեղի է ունեցել Կոլորադոյի Պետերսոն ավիաբազայում:
«Որպես զինվորական առաջնորդ ես երբեք չեմ մոռանա իմ հսկայական պատասխանատվությունը՝ պաշտպանել մեր հողը, մեր մարդկանց, ազգային ուժն ու ազատության հանդեպ սերը»,-հայտարարել է Լորի Ռոբինսոնը: