տուն Լուրեր ԱՄՆ-ի շախմատի առաջնությունում կայացավ 7-րդ տուրը

ԱՄՆ-ի շախմատի առաջնությունում կայացավ 7-րդ տուրը

100
0

5b387a28-2866-4cf1-9723-e245350fbb2c

ԱՄՆ-ի կանանց և տղամարդկանց առաջնությունում կայացավ 7-րդ տուրը։ Տղամարդկանց առաջնությունում գրանցվեց 3 ոչ ոքի՝ Հակոբյան-Օնիշչուկ, Նակամուրա-Շենկլենդ և Սո-Ռոբսոն զույգերում։

Կարուանան անակնկալ պարտություն կրեց Ժերեբուխից։ Պարտվեցին նաև Շաբալովը՝ Խիոնգին և Նարոդիցկին՝ Կամսկուն։ 8-րդ տուրից առաջ ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սոն և Ժերեբուխը՝ 4,5 միավորով, Վարուժան Հակոբյանն ու Հիկարու Նակամուրան 4 միավորով կիսում են 3-4-րդ տեղերը։ Այսօր կայանալիք 8-րդ տուրում Հակոբյանի մրցակիցը Ժերեբուխն է։

ԱՄՆ-ի կանանց առաջնությունում Տաթև Աբրահամյանը ոչ ոքի խաղաց Կատերինա Նեմցովայի հետ։ Նա իր ակտիվում գրանցել է 3․5 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում։ Նազի Պաիկիձեն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նա ունի 5 միավոր։ Ֆոիսորն ու Ֆենգը 4․5 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը։ Այսօր Տաթևի մրցակիցը Ջենիֆեր Յուն է։