ԱՄՆ-ի Սենատում հակսությունների պատճառով ավարտվել է Հայրենասիրական ակտի գործողության ժամկետը, որը թույլ էր տալիս ԱՄՆ հատուկ ծառայություններին հետևել քաղաքացիների հեռախոսազանգերին, եթե նրանք կասկածվում էին ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Հայրենասիրական ակտի ժամկետն ավարտվում է այսօր գիշեր», — ասել է հանրապետական սենատոր Ռենդ Փոլը մի քանի ժամ անպտուղ քննարկումներից հետո:
Քվեարկությունը հետաձգվել է Փոլի առաջարկով , ով ավելի վաղ հայտարարել էր նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
Սպիտակ տունը կոչ է արել արագ վերադառնալ այս հարցի քննարկմանը, քանի որ դա սպառնում է երկրի անվտանգությանը: