Ամերիկացի քաղաքական գործիչ Ջին Շահինը Սենատի լսումների ժամանակ ներկայացրել է մեծ լուսանկար, որում պատկերված են Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հաղորդում է RT-ն:
«Այս լուսանկարը ցույց է տալիս, իմ կարծիքով, այն, ինչ տեղի է ունենում RT-ում»,- ասել է Շահինը:
Սենատորի պնդմամբ` լուսանկարը ստացվել է ԱՄՆ-ի հետախուզության գաղտնազերծված զեկույցից:
Նրա խոսքով՝ Կրեմլն ինքն է ընտրում Russia Today-ի աշխատակիցներին և վերահսկում լուսաբանվող նյութերը: