տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի պետքարտուղարը վիրահատության կարիք ունի

ԱՄՆ-ի պետքարտուղարը վիրահատության կարիք ունի

91
0

jon-qeriԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը Ֆրանսիայում հեծանվից ընկնելիս կոտրել Է ոտքը, վիրահատության կարիք ունի: Ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, այն կկատարվի Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցում:

Քերին ոտքը կոտրել Է Ֆրանսիայում՝ «Տուր դը Ֆրանս» հռչակավոր հեծանվավազքի հատվածներից մեկում հեծանիվ վարելիս, եւ ուղղաթիռով տեղափոխվել Է Ժնեւի հիվանդանոց, որտեղ անցկացրել Է հունիսի լույս 1-ի գիշերը:

Գերմանիայի Ռամշտայնի ռազմակայանից ուղարկվել Է ամերիկյան C-17 ինքնաթիռը, որով պետքարտուղարին տեղափոխել են Բոստոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: