Ռուսաստանի Դաշնության պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովն Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի կողմից ցամաքային գործողություններ սկսելու մասին հայտարարությունը որպես ահաբեկիչների դեմ պայքարի նախաձեռնությունը խլելու փորձ և քաղաքական փիար է որակել, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ցամաքային գործողություններ կիրականացնի Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: