Ամերիկյան մի քանի քաղաքներում թուրքամետ դիրքորոշմամբ քաղաքական պաստառներ են հայտնվել, որի բովանդակությունը Հայոց ցեղասպանության փաստի ժխտումն է:
Ահռելի չափերով պաստառ է հայտնվել Նյու Յորքի կենտրոնում, Թայմս հրապարակում և Բոսթոնում: Բացի դրանից նմանատիպ մի գովազդ էլ հայտնվել է The Wall Street Journal-ի էջերում:
Պաստառների վրա գրված է՝ «ճշմարտությունը հավասար է խաղաղությանը» և պատկերված է երեք ձեռք: Կենտորնում պատկերված ձեռքը թուրքական դրոշի գույներով է ներկված և ցուցադրում է խաղաղության նշանը, մյուս երկու կողմերում հայկական և ռուսական գույներով ներկված ձեռքեր են, որոնց մատնիերը խաչված են:
Բոլոր պաստառների վրա հղում է տրված թուրքամետ Factcheck Armenia կայքին, որը ակտիվորեն լոբբինգ է իրականացնում Թուրքիայի համար և Հայոց ցեղասպանությունը ներկայացնում է թուրքական շահերց ելնելով: