ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը կհասնի նրան, որ ամերիկյան Apple ընկերությունն աջակցի իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ կոտրելու iPhone սմարթֆոններից մեկը: Ըստ երկրի իշխանությունների՝ սարքում կարող են լինել կարևոր տեղեկություններ Նյու Յորքում թմրամիջոցների անօրինական բիզնեսի հետ կապված գործը բացահայտելու համար՝ չնայած դատապարտյալն արդեն ընդունել է իր մեղքը, հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ամերիկյան դատարանը որոշել է, որ իշխանություններն ունեն Apple-ի աջակցության կարիքը: Վերջինս իր որոշման մասին կհայտնի ապրիլի 15-ին: Ամերիկյան իշխանությունները դեռևս անցած տարվա հոկտեմբերին փորձում էին դատական կարգով Apple-ին պարտավորեցնել կոտրել սմարթֆոններից մեկը, որը պատկանում էր Կալիֆոռնիայում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկին: Դատարանը որոշում կայացրեց Apple-ի օգտին, որ վերջինս պարտավոր չէ իր կամքին հակառակ դա անել:
Սակայն ՀԴԲ-ն բողոքարկեց այդ որոշումը, իսկ Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտարարեց, որ կվիճարկի այդ պահանջը, քանի որ նոր իշխանություններն արդեն ստացել են ահաբեկչությունը բացահայտելու համար սարքում առկա անհրաժեշտ տվյալները: Նա ընդգծել է, որ ընկերությունը մտադիր չէ հատուկ ծառայություններին փոխանցել ծրագրային ապահովումը, որը թույլ կտա կոտրել iPhone-ը:
Հիմնավորումն այն է, որ այդպես վարվելու դեպքում իշխանությունները ազատ մուտք կունենան օգտատերերի տվյալների բազա: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանն ավելի ուշ հաջողվել կոտրել iPhone-ը, ձեռք բերել ահաբեկչի սմարթֆոնից բոլոր անհրաժեշտ տվյալներն՝ առանց Apple-ի աջակցության: