ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից իր մրցակից, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հայացքները վտանգավոր են Միացյալ Նահանգների համար, հայտնում է Gazeta.ru-ն:
«Իմ կարծիքով` այն ամենը, ինչ նա ասում է, և հենց իր թեկնածությունը, վտանգ են ներկայացնում մեր երկրի համար: Նա նորմալ նախագահի թեկնածու չէ: Նա ագրեսիվ հայտարարություններ է անում մեր ամենամոտ դաշնակցի` Մեծ Բրիտանիայի հասցեին, գովաբանում է Հյուսիսային Կորեայի վտանգավոր բռնապետին, կողմ է արտահայտվում ՆԱՏՕ-ից դուրս գալուն, հայտարարում է, որ թույլ կտա այլ երկրներին միջուկային զենք ունենալ, քարոզում է ահաբեկչության մեջ մեղադրվող ընտանիքներին սպանելու և կտտանքների ենթարկելու գաղափարը»,- ընդգծել է Քլինթոնը: