տուն Լուրեր ԱՄՆ-ի գլխավոր թշնամիներն են Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը. հարցում

ԱՄՆ-ի գլխավոր թշնամիներն են Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը. հարցում

848
0

world-maps-informational-7

Համաձայն Gallup-ի կատարած հարցման` ամերիկացիները որպես իրենց երկրի գլխավոր հավանական թշնամիներ նշել են Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը:

Մասնավորապես` որպես հավանական թշնամի Հյուսիսային Կորեա  նշել է հարցվածների 16 տոկոսը, Ռուսաստան` 15%-ը: Հատկանշական է, որ 2015 թվականի հարցման ժամանակ առաջին տեղում Ռուսաստանն էր:

Իրան ու Չինաստան  նշել է հարցվածների համապատասխանաբար 14 և 12 տոկոսը: