տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի եւ Թուրքիայի զինվորականները համաձայնագիր են ստորագրել ԻՊ-ին հակազդելու մասին

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի զինվորականները համաձայնագիր են ստորագրել ԻՊ-ին հակազդելու մասին

76
0

turqia«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը հակազդելու մասին տեխնիկական համաձայնագիր է ստորագրվել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջեւ: Այդ մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Թուրքիայի Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«Ավարտվել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները, որոնց ընթացքում այս հատուկ գործողությունը դիտարկվել է որպես փոխըմբռնման հուշագրի մի մաս: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները տեխնիկական համաձայնագրի տակ իրենց ստորագրություններն են դրել: Այդ գործողությունների անցկացումը ամբողջությամբ ռազմական գերատեսչությունների իրավասության մեջ է», — ասել է Չավուշօղլուն Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նա չի ճշտել, թե անձամբ ով է ստորագրել այդ համաձայնագիրը եւ չի բացահայտել դրա մանրամասները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը ԻՊ-ի դեմ համատեղ գործողություն են սկսելու: