տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի դիվանագետները հեռանում են Թուրքիայից

ԱՄՆ-ի դիվանագետները հեռանում են Թուրքիայից

95
0

111705_crop_0

ԱՄՆ-ի իշխանություններն իրենց օգնությունն են առաջարկել զինվորականներին ու դիվանագետներին`  Ինջիրլիքում գտնվող ՌՕՈՒ-ի բազայից ու Ադանայում իրենց հյուպատոսությունից հեռանալու համար: Այդ որոշումը կապված է Թուրքիայի` ԻՊ դեմ օպերացիային մասնակցությամբ, գրում է haqqin.az-ը:

ԱՄՆ-ը չի պահանջում, որ իր աշխատակիցները լքեն Թուրքիան, սակայն կվճարեն նրանց թռիչքի համար, ովքեր կորոշեն հեռանալ: Նրանց մտածելու համար 30 օր է տրամադրվել: Զգուշացվել է ավելի քան 350 մարդու ու, նրանցից մի քանիսը վերադառնալու ցանկություն է հայտնել:

Պետքարտուղարությունը նաև ծանուցում է  տարածել Թուրքիայում ճանապարհորդող իր քաղաքացիներին նախազգուշացումով, որտեղ նշված է, որ Ադանայում ամերիկյան հյուպատոսությունը շարունակելու է աշխատանքը սովորականի պես:

ԱՄՆ-ն ու Թուրքիան հուլիսի վերջին պայմանավորվածություն են ձեռք բերել Ինջիրլիքի ռազմաբազան  ԻՊ դեմ օպերացիայի նպատակով օգտագործելու հարցով: