ԱՄՆ-ի բնակիչների 72 տոկոսը կարծում է, որ երկրի իշխանություններն, ի վերջո, զորքեր են մտցնելու Իրաք և Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։ Հարցումն անցկացրել են NBC հեռուստաալիքը, The Wall Street Journal պարբերականը և հանրային կարծիքի ուսումնասիրության Annenberg ընկերությունը։
Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 45 տոկոսը կողմ է ցամաքային զորքերի օգտագործմանը, եթե դա թույլ կտա հաղթել Իսլամական պետությանը, 37 տոկոսը դեմ է նման հնարավորությանը։ Հարցումն իրականացվել է սեպտեմբերի 19-25-ը, որին մասնակցել է 1283 ամերիկացի։
Մինչդեռ ամերիկացի զինվորականների 70 տոկոսը դեմ է ցամաքային գործողություններին Իրաքում։ Այս մասին հաղորդում է The Time-ը։ Military Times-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցված զինվորականների 60 տոկոսը կարծում է, որ այն արդյունավետ չի լինի, 30 տոկոսն այլ կարծիքի է։ Հարցմանը մասնակցել է 2.2 հազար զինվորական։