տուն Լուրեր ԱՄՆ-ի այս գործողությունը ագրեսիայի դրսեւորում է Սիրիայի բանակի դեմ. Հոմսի նահանգապետ

ԱՄՆ-ի այս գործողությունը ագրեսիայի դրսեւորում է Սիրիայի բանակի դեմ. Հոմսի նահանգապետ

103
0

1491698818

ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազային հասցված հարվածը ագրեսիայի դրսեւորում է ուղղված Սիրիայի բանակի դեմ. հայտարարել է Հոմսի նահանգապետ Թալալ ալ-Բարազին։

«Այդ բազային հասցված հարվածը՝ ագրեսիայի դրսեւորում է Սիրիայի արաբական հանրապետության նկատմամբ, որպեսզի ավելի թուլացնի ԻՊ-ի դեմ պայքարի նրա կարողությունը։ Դա նշանակում է այս շրջանում ահաբեկիչների անմիջական աջակցություն»,- հայտարարել է  ալ-Բարազին՝ հավելելով, որ բոլոր միջազգային ցուցանշներով ԱՄՆ-ի այս գործողությունը պետք է դատապարտվի։

Հիշեցնենք, որ այս գիշեր Ամերիկյան նավերը թևավոր հրթիռներով ռմբակոծել են Սիրիան՝ գործարկելով Tomahawk տեսակի շուրջ 50 հրթիռ՝ դրանք արձակելով Հոմսում գտնվող սիրիական կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ։