տուն Լուրեր ԱՄՆ-ի ավիահարվածներից հետո Իրաքում սպանվել է ԻՊ-ի հրամանատարներից մեկը

ԱՄՆ-ի ավիահարվածներից հետո Իրաքում սպանվել է ԻՊ-ի հրամանատարներից մեկը

59
0

1821689

Իրաքի Ֆալուջա քաղաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետության» հրամանատարներից մեկը, Ռոյթերս գործակալության տեղեկացմամբ` հայտարարել է ԱՄՆ բանակի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:

Ամերիկացի զինվորականի խոսքով` վերջին չորս օրվա ընթացքում ԻՊ-ի դիրքերին հասցվել է 20 ավիահարված, որոնց արդյունքում սպանվել է ավելի քան 70 զինյալ: Սպանվածների թվում է Մահեր ալ-Բիլավին, ով Ֆալուջայում ղեկավարել է ԻՊ-ի միացյալ խմբավորման հրամանատարությունը: