ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը հայտարարելու է իր հրաժարականի մասին: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ավելի քան 6 տարի այդ պաշտոնը զբաղեցնող Հոլդերի նոր աշխատատեղի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Սպիտակ տան մամլո ծառայությունն արդեն հայտարարել է, որ Բարաք Օբաման ավելի ուշ կադրային քաղաքականության շուրջ հայտարարություն կանի:
Նաև երկրի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող նախարարը վերջին տարիներին սուր քննադատության թիրախ էր դարձել: Նա ստիպված էր Կոնգրեսի ու հասարակության առջև պատասխան տալ ամերիկամեքսիկական սահմանին մաքսանենգության դեպքերի հետ կապված սկանդալի վերաբերյալ: Բացի դրանից, նրա հեղինակությունը մեծապես տուժել էր Էդուարդ Սնոուդենի անվան հետ կապված լրտեսական սկանդալի պատճառով:
Արդարադատության նախարարը Օբամայի մերձավորագույն կողմնակիցներից էր և նրա հրաժարականը, փորձագետների խոսքերով, լրջորեն կթուլացնի Սպիտակ տան ղեկավարի դիրքերը: