ԱՄՆ ամենատարեց սենատոր Պատրիկ Լիհին կոչ է արել Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հաղորդում է Turan գործակալությունը:
Իր հայտարարության մեջ դեմոկրատ կոնգրեսականը, որը իրավաբանական կոմիտեի անդամ է, հիշեցրել է նախկինում արտահայտած իր մտահոգություններն այն մասին, որ Ադրբեջանում շարունակաբար հետապնդվում են իրավապաշտպաններ, լրագրողներ և քաղաքացիական այլ ակտիվիստներ:
«Անցած տարվանից սկսած Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է, չնայած նախագահ Օբամայի և այլ պետությունների ղեկավարների, ինչպես նաև Եվրամիության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի քննադատությանը», — ասել է սենատորը: