Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գործակալության էլեկտրոնային հետախուզության մասնագետները 2010 թվականին մուտք են գործել ԿԺԴՀ (Հյուսային Կորեա) համակարգչային ցանց: Այս մասին հայտնում է New York Times թերթի էլեկտրոնային տարբերակը:
«Զգուշանալով ԿԺԴՀ աճող հնարավորություններից, ամերիկյան հետախուզությունը մուտք է գործել չինական համակարգչային բազաներ, որոնք ապահովում են ԿԺԴՀ կապն արտաքին աշխարհի հետ, ապա ներթափանցել է հենց հյուսիսկորեական համակարգչային ցանց: Այս գործողությունները ամերիկացիները կատարել են Հարավային Կորեայի և մի խումբ այլ դաշնակից պետությունների՝ իրենց գործընկերների հետ համատեղ ուժերով»,- գրում է New York Times-ը:
Թերթի տվյալների համաձայն՝ ազգային անվտանգության գործակալությանը հաջողվել է հատուկ ծրագերի միջոցով հետևել Հյուսիսային Կորեայում գործող համակագիչների աշխատանքին:
Հենց այս եղանակով ձեռք բերված ապացույցները թույլ տվեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրել Հյուսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի ապարատին ամերիկյան Sony Pictures կինոստուդիայի դեմ կատարված հաքերային հարձակման մեջ:
Հիշեցնենք որ 2014 թվականի նոյեմբերին անհայտ հաքերներ մուտք էին գործել Sony Pictures ընկերության տեղեկատվական բազա և համացանցում տեղադրել դեռևս չհրապարակված ֆիլմեր, Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի սցենարը և առևտրային գաղտնիք պարունակող մի շարք փաստաթղթեր:
Այնուամենայնիվ, պաշտոնական Փհենյանը հերքել է իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: