ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Կողմերն ընդգծել են, որ ԻՊ-ի իրականացրած հարձակումները տարածաշրջանից դուրս միայն վերահաստատել են խմբավորմանը լիովին ոչնչացնելու անհրաժեշտությունը:
Օբաման կարևորել է Կանադայի ներդրումը ԻՊ դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ Կանադան մտադիր է դադարեցնել օդային հարվածները Սիրիայում: