տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ և դաշնակիցների օդուժը մեկ օրում տասը ավիահարված է հասցրել ԻՊ դիրքերին

ԱՄՆ և դաշնակիցների օդուժը մեկ օրում տասը ավիահարված է հասցրել ԻՊ դիրքերին

68
0

Wallpaper_2980_Aviation_PAK_FA_T-50ԱՄՆ-ի եւ կոալիցիոն դաշնակիցների ավիացիան անցյալ մեկ օրվա ընթացքում 10 ավիահարված է հասցրել Սիրիայում ԻՊ գրոհայինների դիրքերին, հայտնում է Պենտագոնը։ Գերատեսչության տեղեկություններով՝  Հասաքա բնակավայրի մոտակայքում իսլամիստների 3 տակտիկական ստորաբաժանումների ուղղությամբ հասցվել է 4 հարված, ոչնչացվել է 2 փոխադրամիջոց, կառավարման կետ, պայթուցիկներով մեքենա, կրակային դիրք, վիրավորվել է մեկ զինյալ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քոբանի քաղաքի մոտ ԻՊ տակտիկական ստորաբաժանմանը հասցվել է մեկ ավիահարված, ավերվել է կառավարման մեկ կետ եւ վիրավորվել 2 զինյալ։ Աբու Քոմալի տարածքում՝ հում նավթի հավաքման կետում, հասցվել է 2 ավիահարված։ Խոլ բնակավայրի մոտակայքում իրականացված հարվածների արդյունքում ոչնչացվել է 2 մեքենա եւ մեկ բունկեր։ Դեր Զոր բնակավայրի մոտակայքում ավիահարվածներից ոչնչացվել է 4 ավտոմեքենա։

Միաժամանակ Իրաքում ԻՊ դիրքերին հասցվել է 17 ավիահարված։