տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Բաքվում «Ազատություն ռադիոկայանի» աշխատակիցների ձրբակալությամբ

ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Բաքվում «Ազատություն ռադիոկայանի» աշխատակիցների ձրբակալությամբ

121
0

45F02243-E683-4DBB-8711-B50645BA23C4_w640_s

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները խիստ մտահոգված են այն տեղեկություններից, որ Բաքվի «Ազատություն ռադիոկայանի» գրասենյակում խուզարկություն է անցկացվել, իսկ աշխատակիցները ձերբակալվել եւ հարցաքննվել են։ Հաղորդում է Reuters-ը։

«Մենք պատասխանատու մարմիններին կոչ ենք անում հարգել Ադրբեջանի միջազգային պարտավորությունները՝ կապված ԶԼՄ-ներում խոսքի ազատության պաշտպանության հետ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ։

Համաձայն դատարանի որոշման՝ խուզարկությունը կատարվել է երկրում ոչ իշխանական ֆոնդերի արտասահմանյան ֆինանսավորման փաստի հետախուզության շրջանակներում։