տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը սկսել է իր Patriot զենիթահրթիռային համալիրները Թուրքիայից հեռացնելու գործընթացը

ԱՄՆ-ը սկսել է իր Patriot զենիթահրթիռային համալիրները Թուրքիայից հեռացնելու գործընթացը

68
0

patriot-missileԹուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը սկսել է Թուրքիայում գտնվող իր Patriot զենիթահրթիռային համալիրները հեռացնելու գործընթացը։ Գազիանթեփում տեղակայված Patriot համակարգերը հասցվել են Հաթայ նահանգի Իսքենդերունի նավահանգիստ՝ այնտեղից ԱՄՆ ուղարկելու համար։

Այդ համակարգերը Գազիանթեփում տեղակայվել էին 2013 թվականի հունվարին, այն բանից հետո, ինչ Թուրքիան Սիրիայից եկող սպառնալիքներին դիմագրավելու հարցով դիմել էր ՆԱՏՕ-ի օգնությանը։ Ընթացիկ տարվա օգոստոսի 16-ին ԱՄՆ-ը հայտարարեց, որ իրավիճակը չի փոխվել, և Թուրքիային Սիրիայից վտանգ չի սպառնում, ինչի համար էլ այդ երկրից դուրս է բերելու Patriot համալիրները։

ՆԱՏՕ-ի տրամադրած 6 Patriot համակարգերից 2-ը տրամադրել էր ԱՄՆ-ը, մնացյալ 4 համակարգերը կշարունակեն մնալ Թուրքիայի տարածքում։