տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների վրա օրական մինչև 10 միլիոն դոլար...

ԱՄՆ-ը Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների վրա օրական մինչև 10 միլիոն դոլար է ծախսում. Պենտագոն

72
0

A

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններն Իրաքում և Սիրիայում երկրի բյուջեին արժենում են օրական 7-10 միլիոն դոլար: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին:

Նա նաև պարզաբանել է, որ խոսքը գնում է, ոչ թե կոնկրետ հաշվարկների, այլ «առավել հավանական նախանական գնահատականների մասին»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: