ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և ակտիվորեն կաշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` կարգավորմանն ուղղված բանաձև գտնելու, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար»,- ասված է ամերիկացի համանախագահի գրառման մեջ: