տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը շարունակում է չճանաչել Ասադի լեգիտիմությունը

ԱՄՆ-ը շարունակում է չճանաչել Ասադի լեգիտիմությունը

84
0

rsz_assad

ԱՄՆ-ը նախկինի պես պնդում է, որ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա Սիրիայի նախագահի պաշտոնից: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո ծառայության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Մեկնաբանելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ը ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցում է Դամասկոսի հետ և այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա, Հարֆը հայտարարել է. «Մեր դիրքորոոշումն անփոփոխ է: Ինչպես նշել է նախագահը, մենք համարում ենք, որ Ասադը վաղուց կորցրել է իր լեգիտիմությունը»:

«Նրա առաջնորդությամբ կայուն Սիրիա չի կարող լինել: Նա դերակատարում չի կարող ունենալ Սիրիայի ապագայում», — նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը: