ԱՄՆ-ի իշխանությունները տեղեկացրել են Հնդկաստանին, որ պատրաստվում են հետ հայրենիք ուղարկել երկրում անօրինական կերպով ապրող ավելի քան 270 հնդիկի, սակայն Հնդկաստանի ԱԳՆ-ը խնդրել է նրանց քաղաքացիություն տալ՝ արտաքսելու փոխարեն. Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է NDTV-ն՝ հղում կատարելով Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմու Սվարաջին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱԳՆ ղեկավարը Դելիում խորհրդարանի լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ից հավելյալ տեղեկություն է խնդրել անօրինական կերպով ապրող հնդիկների մասին: