տուն Լուրեր ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին եւ Ադրբեջանին՝ հաղթահարելու ՌԴ ճգնաժամի հետ կապված դժվարությունները. ԱՄՆ...

ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին եւ Ադրբեջանին՝ հաղթահարելու ՌԴ ճգնաժամի հետ կապված դժվարությունները. ԱՄՆ դիվանագետ

93
0

82660_src

«Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի տնտեսական դժվարությունները անդրադառնում են նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա, եւ, միանշանակ, մենք պատրաստ ենք աշխատել այդ երկրների իշխանությունների հետ՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով  օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը։ Նա նշել է, որ ՌԴ տնտեսական դժվարություններն առաջացել են ոչ այնքան պատժամիջոցների կիրառումից, որքան որ էներգակիրների գների իջեցումից եւ Ռուսաստանիտնտեսության դիվերսիֆիկացիայից։

«Միանշանակ այդ պատժամիջոցների նպատակը չէ, որ վնասեն այլ երկրների տնտեսությանը, այդ պատճառով, մենք պատրաստ են  օգնել նրանց հաղթահարելու տնտեսական դժվարությունները, եւ, կարծում եմ, այդ հարցը կլինի մեր նոր՝ ՀՀ  դեսպան Ռիչարդ Միլսի՝ Երեւանում իշխանությունների հետ հանդիպման օրակարգում»,- հավելել է Էրիկ Ռուբինը։

«Միեւնույն ժամանակ մենք կնպաստենք այդ երկրների տնտեսական աճին, ժողովրդավարության զարգացմանը եւ խոսքի ազատությանը։ Մենք դիտարկում ենք մեր հարաբերությունները այդ շրջանի երկրների հետ ոդ Ռուսաստանի հետ մրցակցության կոնտեքստում, այլ յուրաքանչյուր պետության երկկողմանի հարաբերությունների զարգացման կոնտեքստում»,- նշել է ամերիկացի դիվանագետը։