ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են սիրիական հակամարտությանը ռազմական միջամտության հնարավորությունը` գրում է The Washington Post թերթը:
Ըստ թերթի տեղեկատվության` անցյալ շաբաթ Սպիտակ տանը տեղի է ունեցել հանդիպում` պետքարտուղարության, Կենտրոնական հետախուզական վարչության և ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի նախագահի դիրքերին օդային հարվածներ հասցնելու հարցը:
Հարցի քննարկումը ենթադրաբար կշարունակվի նախագահ Բարաք Օբամայի ղեկավարությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթավերջին: