տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեան զրկել է համացանցային կապից

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեան զրկել է համացանցային կապից

82
0

images

Երեկ Հյուսիսային Կորեայում տեղի են ունեցել համացանցային կապի զանգվածային անջատումներ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Սկզբում անջատվել է երկրի հյուսիսային հատվածի համացանցային կապը, այնուհետև այն անհասանելիէ դարձել երկրի գրեթե ամբողջ տարածքում։ Քիչ առաջ հայտնի է դարձել, որ որոշ կայքեր սկսել են աշխատել երկրի տարածքում։

Միացյալ նահանգների պետքարտուղարությունն  հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։ Սակայն որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն այսպիսով վրեժ է լուծում Հյուսիսային Կորեայից Sony Pictures ընկերության սերվերների վրա հարձակման հետևանքով, ինչի արդյունքում միլիոնավոր օգտահաշիվնեի տվյալներ հայտնվել էին կորեացիների մոտ։