տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են համագործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում

ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են համագործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում

97
0

953325169

ԱՄՆ-ը, չնայած երկկողմ հարաբերությունների սառեցմանը, միջուկային անվտանգության ոլորտում շարունակելու է համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 58-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզը:

«Հասկանալի պատճառներով այժմ Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշակի սառեցում է նկատվում, սակայն մենք շարունակում ենք համագործակցել կոնկրետ նախագծերի շուրջ, որոնք, առաջին հերթին, վերաբերվում են միջուկային անվտանգության ապահովմանը», — մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոնիզը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են աշխատանքն այն նախաձեռնությունների շուրջ, որոնք երկկողմ կարևորություն ունեն և նպաստում են համաշխարհային անվտանգության ամրապնդմանը:

«Ինչ վերաբերվում է գիտական ու էներգետիկ նախագծերին, ապա այստեղ որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով կոնկրետ դեպքի առանձնահատկությունները: Մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես է հանգուցալուծվում իրավիճակն Ուկրաինայում», — հավելել է ամերիկացի նախարարը: