տուն Լուրեր ԱՄՆ-ը և Ռուսաստանը նույնանման դիրքորոշում ունեն Սիրիայի հարցում. Պետդեպ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը նույնանման դիրքորոշում ունեն Սիրիայի հարցում. Պետդեպ

89
0

164590_src

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը կարգավորելու հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներում կան ընդհանուր պահեր:

«Ես համաձայն չեմ, որ Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները հեռու են իրարից: Երկրները ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, ինչպես նաև Ռուսաստանը Կրակի դադարեցման նպատակային խմբի համանախագահն է»,- ասել է Քիրբին:

Նրա խոսքով` պետքարտուղար Ջոն Քերրին խիստ անհանգստացած է Սիրիայում ստեղծված իրավիճակով և վստահ է, որ Ռուսաստանը կարող է իր ներդրումն ունենալ այդ ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում:

«Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում նա կցանկանար որոշել, թե հնարավո՞ր է արդյոք այդ հարցում իրական դրական տեղաշարժ արձանագրել: Քերրին վստահ է, որ առաջընթացը հնարավոր է»,- ասել է Քիրբին:

Հիշեցնենք, որ Ջոն Քերրին հուլիսի 14-ին կայցելի Մոսկվա: Ռուս գործընկերների հետ հանդիպման օրակարգային հարցերն են` իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: