Ամերիկայի Միացյալ Նահանգները կդադարեցնի Եմենի հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում երկրի բարձագույն իշխանական այրերի հրաժարականի պատճառով: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Աղբյուրի համաձայն՝ Վաշինգտոնում կարծում են, որ Եմենի հատուկ ծառայությունները, որոնք մինչ այդ տեղեկատվություն էին տրամադրում ամերիկացիներին, ներկայումս գտնվում են անջատողականների ազդեցության տակ:
«Կառույցները, որոնց հետ մենք համագործակցում էինք՝ գտնվում են հուսիտների ղեկավարման ներքո: Մենք չենք կարող համագործակցել նրանց հետ »,- թերթին ասել է ԱՄՆ բարձաստիճան պաշտոնյան:
Նշենք, որ ամերիկյան զինված ուժերը գտնվում են Եմենի հարավում, որտեղ մարտեր են ընթանում «Ալ-Քաիդայի» արաբական թերակղզու թևի գրոհայինների դեմ:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին հրաժարական են ներկայացրել Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին և կառավարության ողջ կազմը: