տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը Չինաստանի հետ հարաբերություններից չի ստանա այն, ինչ ցանկանում է. NI

ԱՄՆ-ը Չինաստանի հետ հարաբերություններից չի ստանա այն, ինչ ցանկանում է. NI

132
0

1021006387

ԱՄՆ-ի շրջադարձն արևելք նրա համար «անփոխարինող խաղացողի» կարգավիճակ չի ապահովի: Այս մասին գրում է The National Interest-ը՝ նշելով, որ մասնավոր զրույցներում շատերը անխնա քննադատում են Վաշինգտոնի ասիական քաղաքականությունը:

Ամսագիրը հիշեցնում է, որ «հավասարակշռության փոփոխության» քաղաքականությունը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև սկսվել է Բարաք Օբամայի նախագահության դեռ առաջին շրջանից, սակայն շատերը մինչև հիմա չեն հասկանում դրա էությունը:

The National Interest-ի փոխանցմամբ՝ շատերն ԱՄՆ-ում ապրում են այնպես, որը հայտնի է «չափազանցված սպասումների ճգնաժամ» անունով: Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն այլևս երբեք աշխարհում նախկին ազդեցությունը չի ունենա:

Բացի դրանից, Ուկրաինայում, Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները թույլ չեն տալիս ամերիկյան վարչակազմին լրջորեն զբաղվել ասիական քաղաքականությամբ: Եվ սրանից շահում է միայն և միայն մեկ ուժ՝ հզորացող Չինաստանը: