ԱՄՆ-ը չի հանգստանա այնքան ժամանկ, մինչև չոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և իր մյուս թշնամիներին. Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:
«Այն սպառնալիքները, որոնց բախվում է ԱՄՆ-ն, երբեք այդքան շատ չեն եղել, որքան հիմա են: Սակայն համոզված եղեք՝ նախագահ Դոնալդ Թրամփը և իր վարչակազմն ու այս երկիրը երբեք կանգ չեն առնի, մինչև չոչնչացվեն թշնամիները, և մեր պետությունը դարձյալ չգտնվի անվտանգության մեջ»,- Նյու Յորքում գտնվող ռազմական ակադեմիայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Մայք Փենսը:
Ըստ Փենսի՝ «իսլամական ծայրահեղականության արմատական ուժերը փորձում են ոչնչացնել ոչ միայն ամերիկացի ժողովրդին, այլ նաև ինքնին կյանքը»: