տուն Լուրեր ԱՄՆ-ը չեղարկել է Վիետնամին զենք մատակարարելու էմբարգոն. Օբամա

ԱՄՆ-ը չեղարկել է Վիետնամին զենք մատակարարելու էմբարգոն. Օբամա

83
0

obama-56988

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները որոշել են չեղարկել Վիետնամին ամերիկյան մահաբեր զենք մատակարարելու էմբարգոն, հայտնում է Associated Press-ը:

«Ես նաև կարող եմ հայտարարել, որ ԱՄՆ-ը լիովին  վերացրել է Վիետնամին սպառազինությունների վաճառքի արգելքը, որը գործել է մոտ 50 տարի: Այժմ երկու կողմն էլ հասել են վստահության և համագործակցության հատուկ մակարդակի»,- ասել է Օբաման Վիետնամի նախագահ Չան Դայ Քուանգի հետ հանդիպումից հետո:

ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցել է Վիետնամական պատերազմին 1965-73թթ., որն ավարտվել է 1975 թվականին ԱՄՆ-ի կողմից աջակցվող Հարավի պարտությամբ։ Վերջին տարիներին երկրների հարաբերությունները կայունացել են։ 2015թ.-ին ԱՄՆ-ն մասնակիորեն հանել էր Վիետնամին զենքի վաճառքի էմբարգոն՝ ծովային անվտագությունն ապահովելու համար: