2016թ. ֆինանսական տարվա բյուջեի շրջանակներում ամերիկյան իշխանությունները մտադիր են պաշտպանական ծախսերի համար 561 միլիարդ դոլար հատկացնել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:
Այդ գումարը սահմանված առավելագույն շեմը գերազանցում է 37 միլիարդ դոլարով: Նշվում է, որ ոչ ռազմական հայեցողական ծախսերի համար հատկացվելու է 530 միլիարդ դոլար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է ավելացնել երկրի պաշտանական ծախսերը: Դա, սակայն, իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում, կարող է բերել սեկվեստրացիայի: