տուն Լուրեր ԱՄՆ դեսպանը՝ Օբամայի «հզոր» հայտարարության մասին (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանը՝ Օբամայի «հզոր» հայտարարության մասին (տեսանյութ)

90
0

ԱՄՆ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Այս մասին, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը: Նշենք, որ  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոստումը չկատարեց եւ դարձյալ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց:

Դիտարկմանը, թե գուցե ԱՄՆ նախագահը չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնել, դեսպանն արձագանքեց, թե ,  ԱՄՆ նախագահը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունն է եւ երկու հասարակությունների միջեւ հաշտեցումը, նա շարունակում է հավատարիմ մնալ այդ հանձնառությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: