տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ ապացուցում է, որ չի ուզում պայքարել ԻՊ դեմ

ԱՄՆ ապացուցում է, որ չի ուզում պայքարել ԻՊ դեմ

78
0

mo rfՀրաժարվելով ռուս զինվորականներին տրամադրել հետախուզական տվյալներ՝ «Իսլամական պետության» գրոհայինների գտնվելու վայրերի մասին՝ ԱՄՆ-ն ապացուցում է, որ ամերիկյան իշխանությունները, ըստ երեւույթին, ԻՊ-ն ահաբեկչական կազմակերպություն չեն համարում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Մեր օտարերկրյա այն գործընկերները, որոնք ԻՊ-ն իրական թշնամի են համարում, որին անկասկած պետք է ոչնչացնել, ակտիվ օգնում են մեզ նրանց կայանների, պահեստների, կառավարման կետերի ու ահաբեկիչների մարզական ճամբարների մասին տվյալներով: Իսկ նրանք, ովքեր, ըստ երեւույթին, այս ահաբեկչական կազմակերպության մասին այլ տեսակետ ունեն, մշտապես պատճառներ են փնտրում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունից հրաժարվելու համար»,- ասել է գեներալը, հայտնում է Gazeta-ն: