ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նոր 20 դոլարանոցների վրա պատկերված է լինելու աֆրոամերիկյան ծագմամբ ակտիվիստ Հարրիեթ Թաբմեն, հայտնում է BBC-ին:
100 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ ամերիկյան թղթդրամի վրա կնոջ պատկեր է լինելու:
Մինչև Թաբմեն այդ պատվին է արժանացել նախկին առաջին տիկին Մարթա Վաշինգթոնը, ում պատկերել էին արծաթյա 1 դոլարանոցի վրա՝ թողարկված 1886,1891 և 1896 թվականներին և հնդկացի արքայադուստր Պոկահոնտասը, ում 1865 թվականին նույնպես պատկերել էին 20դոլարանոցի վրա: