տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ 19 նոր հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ հենակետերի ուղղությամբ

ԱՄՆ 19 նոր հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ հենակետերի ուղղությամբ

96
0

10714693_359705394185571_890780829_n

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան դեկտեմբերի 19-ին 19 ավիահարված է հասցրել Իսլամական պետության՝ Սիրիայում և Իրաքում տեղակայված հենակետերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Աղբյուրը հայտնում է, որ հարվածներից 10-ը բաժին են ընկել Սիրիային, մեծամասամբ Քոբանի քաղաքի շրջակայքում: Եվս 9 հարված հասցրել են իրաքյան Ալ-Քաիմ, Ալ-Ասադ և Մոսուլ քաղաքների մոտակայքում:

Նշենք, որ հունվարի 16-17-ին կոալիցիոն ուժերը 24 ժամվա ընթացքում 29 հարված էին հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: