տուն Լուրեր Ամիրյանը՝ «Ամենակարող երգիչ» նախագծի, ԱՄՆ գրին քարտ ունենալու մասին

Ամիրյանը՝ «Ամենակարող երգիչ» նախագծի, ԱՄՆ գրին քարտ ունենալու մասին

80
0

Armen

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն այսօր խորհրդարանում ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» նախագծին: «Մշակույթի նախարարությունը ոչ մի ազդեցություն չունի Հանրային հեռուստատեսության գործառույթների վրա: Ինչ վերաբերում է դիրքորոշմանը, ապա մշակույթի նախարարությունը մոտ ապագայում ծրագրում է ձևավորել պատվեր՝ մասնավոր հեռուստաընկերությունների պահով: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ազգային երգին և երաժշտությանը»,- ասաց նախարարը:

Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր չէ՞ եթերում նվազեցնել ռաբիսի առկայությունը, նախարարն ընդգծեց, որ ժամանակի ընթացքում մշակութային ծրագրերի շնորհիվ հայ ազգին ոչ հարիր երաժշտական ժանրի մոտեցումներն իսպառ կվերանան:

Անդրադառնալով Արամի 30-ի, Աֆրիկյանների շենքի ճակատագրին՝ Ամիրյանն ասաց, որ եթե պետությունը չի զբաղվում մշակութային հուշարձաններով, գալիս են մարդիկ, որոնք շատ կոնկրետ զբաղվում են այդ հուշարձաններով:  Նրա խոսքով` իրենք պետք է զբաղվեն, որ այլ մարդիկ չգան ու չավերեն:

Խոսելով իր՝ գրին քարտ ունենալու մասին  հրապարակումներից՝ Ամիրյանն ասաց. «Գրին քարտը ոչ թե դիմել եմ և ստացել եմ, այլ շնորհվել է ԱՄՆ-ի կողմից որպես պետության համար պահանջված մարդ` որոշակի ոլորտներում ծառայություններ կատարելու համար»: