տուն Քաղաքական Միջազգային ԱՄՀ-ն նշել է համաշխարհային տնտեսության համար երեք հիմնական վտանգները

ԱՄՀ-ն նշել է համաշխարհային տնտեսության համար երեք հիմնական վտանգները

106
0

Christine-Lagarde_4Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Չինաստանի տնտեսական փոփոխությունները, ապրանքների ցածր գները և ողջ աշխարհի երկրների կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունը վտանգ են ներկայացնում 2016թ. համաշխարհային տնտեսության զարգացման համար: Այդ մասին նա հայտնել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Վտանգներից մեկն այն է, ինչ ես անվանում եմ «եռակի անցում» Չինաստանի տնտեսության մեջ»,- ասել է Լագարդը: Խոսքը արդյունաբերական ոլորտից ծառայությունների մատուցման ոլորտին, արտահանումից ներքին շուկայի վրա կենտրոնանալու, ինչպես նաև ներդրումներից սպառողական ոլորտին անցնելու մասին է:

«Երկրորդ վտանգը ապրանքների ցածր գներն են, այդ միտումը նկատվում է վերջին հինգ տարիների ընթացքում, սակայն նավթի գների նվազումը այս տարի ավելի ուժգնացրեց այդ անկումը»,- ավելացրել է նա:

Լագարդի կարծիքով՝ երրորդ վտանգի՝ կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության պատճառով կապիտալի արտահոսք է նկատվում զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ, դա կարող է հանգեցնել որոշ զարգացող երկրների դրամական փոխարժույթի արժեզրկմանը: