ԱՄՆ զորքերը կմնան Լեհաստանում և Մերձբալթիկայում նաև 2015 թվականին։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսը։ Հաղորդում է BBC-ն։
France Presse գործակալությունը մեջբերել է զինվորականի խոսքերն, ով ասել է, որ «զորքերը մնում են Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են ռուսական ագրեսիայի դեմն առնելու և ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար»։
Այս տարվա ապրիլին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա՝ ԱՄՆ-ն 600 զինվոր տեղափոխեց Լեհաստան և Բալթյան երկրներ։ Նախատեսվում էր, որ ամերիկյան զորքերը տարածաշրջանում կմնան մինչև այս տարվա ավարտը։