տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան խոշորագույն բանկերը հաջողությամբ անցել են սթրես թեստերը

Ամերիկյան խոշորագույն բանկերը հաջողությամբ անցել են սթրես թեստերը

117
0

5-major-banks

Ամերիկյան բոլոր խոշորագույն բանկերը երեկ հաջողությամբ անցել են սթրես-թեստերը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ, թեստերն անցկացվել են ֆինանսական 31 հաստատություններում։ Դրանք միասին ներկայացնում են ամերիկյան բանկային ակտիվների 80 տոկոսը։

Ըստ հիմանդրամի զեկույցի՝ բոլոր այդ բանկերի վիճակն ավելի ամուր է, քան երբևէ 2008 թվականից հետո, երբ ԱՄՆ-ում սկսվեց ֆինանսա-տնտեսական լրջագույն ճգնաժամը։