Միջազգային տիեզերակայան ուղևորվող տիեզերական բեռնատարը, որում եղել են տիեզերագնացների համար նախատեսված բեռներ, պայթել է մեկնարկից 6 վայրկյան անց ամերիկյան Վալոփս տիեզերակայանում։
NASA-ն հաստատել է այդ կորուստը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչու է կործանվել բեռնատարը։ Հրթիռը, որը պետք է այն դուրս բերեր տիեզերք, անսպասելի պայթել է մեկնարկի ժամանակ։
NASA-ն հրթիռի մեկնարկը հեռարձակում էր ուղիղ եթերում։