ԱՄՆ-ի և դաշնակիցների օդուժի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով, որի թիրախում էին «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայի տարածքում4 առնվազն 18 խաղաղ բնակիչ է մահացել, որոնց թվում` երեք երեխա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով` ռմբակոծության հետևանքով սպանվել է առնվազն 30 ծայրահեղական: Այսօր վաղ առավոտյան հայտնի է դարձել, որ ամերիկյան օդուժն առաջին անգամ ռմբակոծել է Սիրիայի տարածքը:
ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիային զգուշացրել են նման հնարավորության մասին: