Հատուկ ուսումնավարժությունները ոստիկանական շներին կսովորեցնեն հայտնաբերել թաքցված USB և SD կրիչներ, որոնց վրա հնարավոր է մանկական պոռնո լինի: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Օհայո նահանգի Ֆրանկլին շրջանի ոստիկանության բաժինը օգտագործում է հատուկ վարժեցված շուն՝ մանկական պոռնո հայտնաբերելու նպատակով: Ռուգեր անունով լաբրադոր ցեղատեսակի շունն օգնում է ոստիկաններին տնային թաքստոցներում հայտնաբերել կրիչներ, որոնք էլ ոստիկաններն առգրավում են: